Հասարակություն 

ԻՊ ահաբեկիչները մահապատժի են ենթարկել իսլամ չընդունած 20 քրիստոնյայի

ԻՊ ահաբեկիչները մահապատժի են ենթարկել իսլամ չընդունած 20 քրիստոնյայի:Մահապատժից առաջ մարդասպանները դաժան խոշտանգումների են ենթարկել 12-ամյա տղային՝ կտրելով վերջինիս ոտքերի մատները:
Երեխան տեղի քրիստոնեական համայքի ղեկավարի որդին էր ու մնացած քրիստոնյաների հետ հրաժարվել էր դավանափոխ լինել:
Քրիստոնեական առաքելության տվյալներով դաժան այդ մահապատիժը իրականացվել էր Հալեպի մերձակա բնակավայրերից մեկում:
Դեռեւս օգոստոսի 7-ին մահապատժի ենթարկվածների հարազատները հաղորդել էին իրենց մերձավորների առեւանգման մասին:
Իսլամականները պահանջել էին քրիստոնյաներին հավատափոխ լինել, սակայն վերջիններս մերժել էին, ինչից հետո ոճրագործները հաջորդաբար սպանել էի բոլորին՝ մինչ այդ կտտանքների ենփարկելով նրանց:
Այս մասին հայտնել է Christian aid կայքը: Մահապատծից հետո նրանց բոլորին խաչել են խաչի վրա:

Նույն շարքից