Հասարակություն 

Apple-ը գնել է Topsy Labs ընկերությունը

Apple ընկերությունը ձեռք է բերել Tobsy Labs ընկերությունը, որը մասնագիտացել է սոցիալական մեդիայի տվյալների վերլուծության գծով, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով BBC-ին:

 

Topsy Labs-ն օգտագործում է Twitter սոցիալական ցանցի տվյալները հաճախորդների տրամադրություններին հետևելու համար: Այն քիչ թվով ընկերություններից մեկն է, որոնք մուտք ունեն Twitter-ի տեղեկատվության ողջ հոսքին:

 

Apple-ը չի նշել՝ ինչքան է վճարել ընկերության համար, սակայն The Wall Street Journal-ի կարծիքով՝ այդ թիվը մոտ 200 միլիոն դոլար է:

 

Դա երկրորդ գնումն է Apple ընկերության կողմից վերջին մի քանի շաբաթների ընթացքում: Անցած ամիս կորպորացիան հայտարարել է իսրայելական PrimeSense ընկերությունը գնելու մասին, որը մասնագիտացել է շարժումը հայտնաբերելու 3D տեխնոլոգիայի ստեղծման վրա:

Նույն շարքից