ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգում տեղացած հորդառատ անձրևների արդյունքում ջրհեղեղ է տեղի ունեցել, իսկ Օրինջբերգ քաղաքում ջուրը քշել-տարել է գերեզմանների հողը: Սոցիալական ցանցերում տարբեր օգտատերերի կողմից տեղի ունեցած միջադեպի ընթացքում արված լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակվել: Գրում է Vesti.ru-ն:
Տեղական փրկարարական ծառայությունների ներկայացուցիչներն արդեն որսացել են դագաղները և հայտարարել, որ հանգուցյալներին կրկին հողին կարող են հանձնել միայն հորդառատ անձրևների դադարից հետո:
Օդերևութաբանների կարծիքով` հոկտեմբերի 4-ը նահանգի պատմության մեջ ամենաանձրևոտ օրն է եղել: Իսկ ջրհեղեղի արդյունքում զոհերի թիվը հասել է 12-ի:
https://www.youtube.com/watch?v=KjkbJmZUMtg