ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետին՝ ասել էր.
«Հարցեր ունեմ՝ այս արատավոր համակարգը ե՞րբ է առաջացել, ինչպիսի՞ պայմաններում. եթե իրոք համակարգը արատավոր է, ապա ոչինչ չփոխելով՝ ինչպե՞ս պետք է պայքարենք այդ արատավոր համակարգի վերարտադրման դեմ»։
Այս առիթով Yerevan.Today-ը հեռախոսային զրույց ունեցավ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ՝ խնդրելով արձագանքել Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությանը:
«Այսօր արդեն առիթ ունեցել եմ անրադառնալու Շարմազանովի հայտարարությանը, բայց չեմ մեկնաբանել: Անիմաստ եմ համարում մեկնաբանել մի մարդու, որը նույնիսկ չի հասկանում կարդացածը (երևի մտավոր ունակությունները թույլ չեն տալիս), բայց այնուամենայնիվ ուղիղ եթերում հայտարարություններ է անում՝ դառնալով համընդհանուր ծաղրուծանակի առարկա»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: