Հասարակություն 

Շարունակում ենք գնալ սահմանամերձ գյուղեր ու օգնել բնակիչներին. Վահե Էնֆիաջյան

«Բարգավաճ Հայաստանի» անդամները շարունակում են գնալ սահմանամերձ գյուղեր ու օգնել նրանց բնակիչներին, ինչով կարող են: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում հոկտեմբերի 6-ին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

«Վերջերս մենք գնացել էինք Ադրբեջանի հետ սահմանին գտնվող գյուղեր՝ Հայաստանի հյուսիս արեւելքում: Ավելի լավ իմացանք վտանգի մեջ գտնվող մարդկանց կենցաղը, ովքեր մտադիր չեն լքել իրենց հայրենի հողը: Մեր համեստ միջոցներով մենք որոշել ենք լուծել սահմանամերձ գյուղերից մեկի՝ Կայանավանի գազիֆիկացմնա հարցը»,- ասել է Էնֆիաջյանը:

Նույն շարքից