Հայաստան Քաղաքական 

Ազատամարտիկները պատրաստ են մեկնել ամենավտանգավոր սահմանային գիծ

Այսօր Երդվյալ ազատամարտիկները գտնվելով պետության կողքին՝ ամեն րոպե պատրաստ են երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանատարության ներքո մեկնել ամենավտանգավոր սահմանային գիծ, մեր դիրքապահ զինվորների հետ կողք կողքի մարտնչել ընդդեմ թշնամու:

Այս մասին այսօր Ազգային Ժողովում հայտարարեց պատգամավոր Ռուբեն Գևորգյանը:

Պատգամավորի խոսքով, երկրում տիրող ամեն մի դժվարին վիճակ երբեք չպետք է դառնա պատճառ շեղվելու արյան այդ գիտակցությունից:

«Հարկավոր է լինել միասնական՝ լինել պետության կողքին և մեր պետության ճակատագրին վերաբերող ամեն մի հարցում նրան դարձնել անխոցելի»,-ասաց նա:

Նույն շարքից