2015թ. Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակիրներն են նեյտրինային տատանումները բացահայտած գիտնականներ Տակաակի Կաձիտան (Ճապոնիա) և Արթուր Մքդոնալդը (Կանադա)։ Այս մասին գրում է Gazeta.ru կայքը:
Մրցանակը շնորհվել է «փորձարկումներում ունեցած ավանդի համար, որոնք ցույց են տվել, որ նեյտրինոն կարող է փոխել իր էությունը, այսինքն սա ենթադրում են, որ նեյտրինոն զանգված ունի։ Բացահայտումը փոխել է մատերիայի ներքին մեխանիզմների ըմբռնման մեր պատկերացումները և առանցքային դարձել Տիեզերքի մեր ընկալման համար»: