Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելի վարչապետի հետ համատեղ կայացած ասուլիսում մեկնաբանել է Թուրքիայի օդային տարածք ներխուժած ռուսական ռազմական ինքնաթիռի հետ կապված դեպքը:
Այս մասին հաղորդում է Regnum լրատվական գործակալությունը` «Reuters»-ի վրա հղումով: Էրդողանը նշել է, որ այդ ամենի արդյունքում Ռուսաստանը կարող է Թուրքիային կորցնել որպես բարեկամական երկիր:
«Ռուսաստանի հետ մեր լավ հարաբերությունների մասին բոլորը տեղյակ են, բայց եթե Ռուսաստանը կորցնի այնպիսի բարեկամի, ինչպիսին Թուրքիան է, ապա շատ բան կկորցնի, ուստի Ռուսաստանը պետք է որ իմանա այս մասին»,- հայտարարել է Էրդողանը: