Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների նպատակն է հասնել այդ երկրում իրավիճակի քաղաքական կարգավորմանը:
«Քաղաքական փուլին հասնելը և քաղաքական կարգավորումը հանդիսանում է Ռուսաստանի բոլոր գործողությունների վերջնանպատակը»,- Interfax-ի փոխանցմամբ` նշել է Պեսկովը: