Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, անդրադառնալով Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանին, հայտարարեց, որ, նրա մասին խոսելով, իր անունը նրա կողքին դնելով, պարզապես նպաստում ենք Վահան Մարտիրոսյանի իմիջի բարձրացմանը:
«Ես հազար անգամ խոսել եմ դրա մասին` ես ըտենց մարդ չեմ ճանաչում, ո՞վ ա ինքը: Հեչ կարիք չկա ըտենց սթից բաներից խոսել: Արժի՞ բա դրա մասին խոսել, դնել, վեկալել: Ախր դուք էլ եք դրա իմիջը բարձրացնում: Էլի եմ ասում`ես ըտենց մարդ չեմ ճանաչում»,- ասաց Սեդրակյանը: