Հայաստան Քաղաքական 

Ադրբեջանի խանական օրենքները հեռու են ժողովրդավարությունից. Գագիկ Մելիքյան

ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ՀՀ և ԼՂՀ սահմանամերձ խաղաղ բնակավայրերի հրետակոծմանը, նշել է, որ վերջերս Նյու Յորքում, պատասխանելով հայ լրագրողների հարցին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ցինիկաբար ասում էր՝ Տավուշը ի՞նչ է:

«Պարզ է, որ ինչ-որ ադրբեջանցու ուղեղին անհասանելի է տուն, օջախ, հայրենիք հասկացությունները: Իսկ թե ի՞նչ էր Ադրբեջանը մինչև հեղափոխություն, կարծում եմ՝ արժե հիշեցնել, այդ վայ դիվանագետին: Դա գոյություն չունեցող, իսկ հետո սարքված բռնատիրական միավորում էր: Միջազգային հանրությունը պիտի հասկանա, որ Ադրբեջանի խանական օրենքները հեռու են ժողովրդավարությունից»,- ասաց Գագիկ Մելիքյանը:

Նույն շարքից