ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախկին նախագահ Ջոն Ուիլյամ Աշը ձերբակալվել է չինացի մեծահարուստից և այլ գործարարներից ավելի քան մեկ մլն դոլարի չափով կաշառք վերցնելու մեղադրանքով:
nypost.com-ի հաղորդմամբ` կաշառքի դիմաց վերջինս օգնում էր շահավետ ներդրումներ և պետական պայմանագրեր ստանալ:
Նշվում է, որ Աշն օգտագործում էր իր դիրքերը ՄԱԿ-ում, որպեսզի ընդունի չինացի միլիարդատեր Լապ Սենի մշակած Մակաոյի ծրագրին աջակցող փաստաթուղթը: