Հասարակություն 

Գրոզնիի քաղաքապետարանը արգելել է հարսանիքներին խմել, տորթ կտրել

Գրոզնիի քաղաքապետարանը չեչենական ավանդույթի համաձայն հարսանեկան արարողությունների կանոններ է մշակել։

Համաձայն այդ կարգադրության, հարսանիքներում արգելվում է կրակել որևէ տեսակի զենքից, ներկայանալ անհամապատասխան հագուստով և սպիրտային խմիչք օգտագործել, փոխանցում է  Gazeta-ն։

«Խստորեն արգելվում են անպատկառ ռեպլիկներն ու գործողությունները, ինչպես նաև տարբեր անպարկեշտ շարժումները, մի ելույթի ընթացքում երկու և ավելի զուգընկերուհու հետ պարելը, շրջանի մեջ երկու և ավելի զույգի միաժամանակյա հայտնվելը, տարեցներից առաջ ընկնելով առաջին պարին պարելու դուրս գալը», — ասվում է որոշման մեջ։

Հարսի պարն ու տորթ կտրելը եւս արգելված են չեչենական հարսանիքում։

Փաստաթուղթը ստորագրվել է սեպտեմբերի վերջին եւ արդեն ուժի մեջ է մտել։

Նույն շարքից