Հասարակություն Գիտություն 

Twitter-ը թողարկում է Moments գործառույթը

Միկրոբլոգների ծառայությունը թողարկում է Moments («Պահեր») գործառույթը, որը թույլ է տալիս ռեալ աշխարհում հետեւել կարեւոր իրադարձություններին։

Նոր գործառույթի օգնությամբ օգտատերերը կկարողանան սոցցանցում ծանոթանալ հանրության ուշադրության կենտրոնում գտնվող իրադարձություններին, հետեւել դրանց զարգացմանը կամ էլ ուսումնասիրել դրանց ընթացքը իրադարձությունների ավարտից  հետո։  Օգտատերը կկարողանա բաժանորդագրվել որեւէ  «պահի», որից հետո իր ժապավենում կտեսնի այդ միջոցառմանը նվիրված թվիթները։ Ավարտվելուց հետո «պահը» կկորի եւ դրա հետ միաժամանակ կանհետանան նաեւ դրան վերաբերող գրությունները,  հաղորդում է Gazeta-ն։

Նոր գործառույթն ավելացել է Twitter-ի համահիմնադիր Ջեկ Դորսիի՝ սոցցանցի նոր ղեկավար նշանակվելուց օրեր անց։

Նույն շարքից