Այս գիշեր՝ տեղական ժամանակով ժամը 00:27-ին, Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է ունեցել երկրաշարժ:
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,2 բալ: Հիպոկենտրոնը գտնվել է 34,92 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումները նկատվել են նաև հարևան նահանգներում: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: