Հասարակություն 

Երեւանյան հոգեբուժարանում կախված կինը 4 տարի առաջ նույն կերպ սպանել էր իր երկու երեխաներին

Երեւանյան հոգեբուժարաններից մեկում երկու օր առաջ ինքնասպանություն գործած կինը տարիներ առաջ նույն կերպ սպանել էր իր երկու անչափահաս երեխաներին:

NEWS.am-ի տեղեկություններով՝ պատուհանի ճաղավանդակից շարֆով կախված կինը Ռոզա Ա.-ն է, որը 2011թ. սեպտեմբերի 6-ին սպանել էր իր 6-ամյա եւ 4-ամյա երեխաներին:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 6-ին` առավոտյան, Արարատի մարզում Ռոզա Ա.-ն երեխաների հետ գնացել էր խանութ, առեւտուր արել, ապա վերադարձել տուն եւ կերակրել նրանց: Ինչպես ինքն է հայտնել ոստիկանությանը՝ իրեն միայնակ զգալով եւ իր կյանքը համարելով ավարտված, կինը որոշել է խեղդամահ անել երեխաներին, ապա վերջ տալ նաեւ իր կյանքին: Այդ նպատակով նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, նա իրեն պատկանող շարֆը կապել է խոհանոցի դռան վերեւում գտնվող ջրատար խողովակին, դրա վրա արել հանգույց եւ ավագ որդուն, կախելով այդ հանգույցից, խեղդամահ է արել:

Մանրամասն՝ news.am

Նույն շարքից