Քաղաքական Միջազգային Ֆեյսբուք 

Հայերը միշտ ներգրավված են եղել ռուս-թուրքական 12 պատերազմի մեջ

Պատմության ընթացքում արձանագրվել է 12 ռուս-թուրքական պատերազմ, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ հայերը ուղղակի թե անուղղակի ներգրավված են եղել և լրջագույն ակնկալիքներ ունեցել:

Կարող ենք փաստել, որ հայ ժողովրդի ազատագրական պայքարի դինամիկան որոշակիորեն փոխկապակցված է այդ պատերազմների հետ և պատահական չէ, որ ամեն անգամ համաժողովրդական ոգևորվածությունը վերածվել է համաժողովրդական հիասթափության` կապված Ռուսաստանի կողմից Հայկական հարցի և հայկական հողերի հաշվին իրականացվող առուծախի հետ:

Վիճակագրությունը այնքանով է արդիական, որ ներկայումս Ռուս-թուրքական փոխհարաբերությունների շեշտակի սրման արդյունքում նկատվում է այն նույն համաժողովրդական ոգևորվածությունը, ինչը օրինակ կար Ղրիմի կամ 1877-1878 թթ. Ռուս-թուրքական պատերազմներից առաջ:

Նույն շարքից