Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ սահմանադրական փոփոխությունների շնորհիվ ժողովրդական երկիր կկառուցվի:
«Նախագահի ընտրության հարցում մենք ընտրիչների հարցը դրեցինք, բայց շատերն աղմուկ բարձրացրին, թե` էդ ինչ է: Ժողովուրդն է կրկին ընտրում նախագահ. համայնքի ղեկավարը նույն ժողովուրդն է: Դուք ընտրեք ԱԺ, մեծամասնություն, և ձեր ընտրած մարդիկ էլ կընտրեն նախագահին»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հարցազրույցին՝ նա նշեց, որ ցանկացած մարդ իր կարծիքն ասելու հնարավորություն ունի: «Առավել ևս` երկրորդ նախագահը, քանի որ այն, ինչը նա ստեղծել է, հիմա տեսնում է, որ փոփոխության է ենթարկվում, դրա համար էլ որոշակի ցավ է ապրում»,- ասաց Ավետիսյանը: