Հայաստան Քաղաքական Տնտեսություն 

Կառավարությունն ու ԿԲ-ն են մեղավոր ստեղծված ֆինանսատնտեսական բացասական վիճակի համար․ Ա․ Մինասյան

Այսօր ԱԺ հերթական նիստին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում հարց բարձրացրեց, թե ինչ ուղղություններով է գնացել արտաքին պարտքը և անդրադառնալով կառավարության և Կենտրոնական բանկի գործունեությանը՝ ասաց.

«Ես երկրում ստեղծված ֆինանսատնտեսական բացասական վիճակի մեղավոր ճանաչում եմ երկու կառույցին էլ, որովհետև կոորդինացիոն քաղաքականություն չկա»։

Նրա խոսքով՝ չկա որևէ երկիր, որտեղ քաղաքական կամ պետական գործչի գործը ազդեցություն չունենա ֆինանսական շուկայի վրա:

Նա նշեց, որ ԱԺ ամբիոնից չհիմնավորված հայտարարություններ էին հնչում, որի հետևանքը եղավ ֆինանսական շուկայում աժիոտաժը, իսկ ԿԲ-ի հայտարարություններն այլևս ազդեցություն չէին ունենում։

«Դուք որևէ մոդել չեք առաջարկում, թե ինչպես այս հարցերը լուծել: Բազմիցս ասել եմ, որ Կենտրոնական բանկը իրականացնում է ֆինանսական ողջ շուկայի կարգավորումը, բայց ԿԲ-ն պետք է հրաժարվի մակրոպոտենցյալ կամ միկրոպրոտենցյալ կարգավորումից: Մենք պետք է և պարտավոր ենք համատեղ լուծումներ գտնել»,-ասաց նա:

Նույն շարքից