Հայաստան Քաղաքական Տնտեսություն 

Հետույքներդ տաք աթոռ է գտել, չեք ուզում աշխատեք․ Բագրատյանը դժգոհ է ԿԲ աշխատանքից

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ԱԺ հերթական քառօրյայում շարունակվեց ԿԲ դրամավարկային ծրագրի տարեկան հաշվետվության վերաբերյալ ելույթ ունեցավ ընդդիմադիր պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով սուր քննադատության ենթարկեց հիմնական զեկուցողի՝ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի ելույթում հնչած հիմնավորումները և  դիմելով ԱԺ նախագահին ասաց.

«Ես Ձեզ մեղադրում եմ, պարոն Սահակյան, որ ԿԲ նախագահը արդեն երրորդ տարին անընդմեջ չի ներկայանում հիմնական փաստաթղթերը քննարկելիս: ԿԲ նախագահը չի գալիս, որովհետև չի տիրապետում: Մի ասեք, որ նա գործուղման է, դուք սպասել եք, որ նա գնա գործուղման, Երիցյանին ուղարկեն այստեղ: Էրեխա չկա էստեղ, հերիք ա, ԿԲ ենք քննարկում»,- դժգոհեց Հրանտ Բագրատյանը:

Նրա խոքսով՝ Հայաստանի զարգացմանը խոչընդոտող ամենակարևոր խնդիրներից մեկը արտագաղթից հետո՝ ԿԲ վարած քաղաքականությունն է:

«Երիտասարդ, ժամանակին ես համաձայնություն եմ տվել, որ քեզ ու Վաչե Գաբրիելյանին ուղարկեն Բոստոն՝ վալյուտային ֆոնդ սովորելու: Մի հատ ձեզ հաշիվ տվեք՝ ինչ եք խոսում ընդհանրապես: Ոչ ոք չի ասում՝ գնա դրամ տպի: Ասում ա՝ բա կարելի ա՞ դրամի զանգվածի հետ խաղաղլ: Բա դու խի՞ ես խաղում, ինչի՞ դրամի վրա դրեցիր 24 տոկոս հարկ»,- զայրացավ Հրանտ Բագրատյանը:

Այնուհետև, պատգամավորը բողոքեց, որ ամեն ինչ Հայաստանում մոնոպոլացված է, կարագ բերողն էլ է մոնոպոլիստ, բանան բերողն էլ:

«Այդպես է կառավարվում աշխարհը, եթե չկա փոքր ու միջին, չկա՝ խոշոր: Դուք չեք կարող խոշոր ունենալ, որովհետև չունեք փոքր ու միջին, որ համեմատեք նրա հետ: Այսպես պետություն չեն կառավարում:

Ձեր հետույքը տաք աթոռ է գտել, չեք ուզում այն իրար տաք, աշխատեք, ձեզ ինչի՞ ենք պահում, էսօր խոշոր բիզնեսն էլ է կործանվում»- ասաց Հրանտ Բագրատյանը:

Նա նաև ասաց, որ ինքը բազմաթիվ տնտեսագիտական գրքերի հեղինակ է, որ անընդմեջ սովորեցնում է, բայց իշխանությունները այդպես էլ ոչինչ չեն սովորում :

«ԿԲ-ն խոսելու տեղ չունի, ես ամաչում եմ, որ ԿԲ հիմնարկը գոյություն ունի»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Գալուստ Սահակյանն էլ արձագանքեց, ասելով, որ իհարկե Հրանտ Բագրատյանը փորձառու է, բայց բոլորն էլ կարող են սխալվել ու իրենց սխալների վրա սովորել:

Նույն շարքից