Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի հերթական նիստում քննարկվել են առևտրի, մաքսային համագործակցության, տեխնիկական կարգավորման, արդյունաբերության և գյուղատնտեսական արդյունաբերության, տնտեսության ու ֆինանսական քաղաքականության հարցերը։
ԵՏՀ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նիստի մասնակիցները հավանություն են տվել ԵՏՀ-ի և Երկաթուղիների համագործակցության կազմակերպության միջև փոխըմբռնման հուշագրին, որի նպատակը ԵՏՀ-ի և Երկաթուղիների համագործակցության կազմակերպության միջև եվրասիական տարածաշրջանում երկարաժամկետ համագործակցությունն է։