Հայաստան Քաղաքական 

«Մի հատ էլ Կիսիլյով հրավիրեք, որ էշ-էշ դուրս տա»․ Ա․ Արզումանյանը և Մ․ Մելքումյանը վիճեցին․ տեսանյութ

ԱԺ-ում Հանրային հեռուստառադիոընկերության 2014 թվականի գործունեության մասին քննարկման ժամանակ, ԲՀԿ պատգամավորը հարց ուղղեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին` օրինակ բերելով ՌԴ հանրային հեռուստաընկերությանը:

Նա մատնանշեց, որ կարևոր պահերին, օրինակ՝ սիրիական դեպքեր և այլն, թոք-շոու է կազմակերպվում, հավաքվում են մտավորական քաղաքական գործիչներ և սկսում քննարկել, ինչը կարելի է կազմակերպել նաև մեր դեպքում:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը  այս հարցի շուրջ բանավիճեցին:

ԲՀԿ պատգամավորը դեռ չէր հասցրել ավարտել խոսքը, տեղից միջամտեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը. «Մի հատ էլ Կիսիլյով հրավիրեք, որ էշ-էշ դուրս տա»:

Միքայել Մելքումյանը հակադարձեց. «Ի՞նչ ես ոգևորվել, ասում եմ քեզ՝ էլ չոգևորվես»:

Միջամտեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և հորդորեց հարգել իրար։

Նույն շարքից