Հասարակություն Իրավական 

Դատապարտյալը «Odnoklassniki.ru»-ով ծանոթացել է աղջիկների հետ և խոշոր գումարներ ու ոսկեղեն հափշտակել

Դատապարտյալը «Odnoklassniki.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է աղջիկների հետ, չարաշահել նրանց վստահությունը, ապա խաբեությամբ հափշտակել է զգալի չափերի հասնող գումար և ոսկեղեն:
Ըստ մեղադրանքի՝ «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալ Արմեն Հակոբյանը, «Odnoklassniki.ru» սոցիալական ցանցում գրանցվելով Արման Խաչատրյան անուն ազգանվամբ, ծանոթացել է երևանցի մի աղջկա հետ և վերջինիս ներկայանալով որպես Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքի բնակիչ, ավտոմեքենաների ներկրման բիզնեսով զբաղվող անձ, ամուսնության խոստումով, խաբեությամբ աղջկա վստահությունը չարաշահելով՝ նրանից հափշտակել է 70.000 ՀՀ դրամ զգալի չափ համարվող կանխիկ գումար:
Բացի այդ, Արմեն Հակոբյանը նույն սոցիալական ցանցում գրանցվել է նաև Արթուր Ասատրյան անուն ազգանվամբ և ծանոթանալով Կոտայքի մարզի բնակչուհու հետ, այս անգամ ներկայանալով որպես Ֆրանսիայի Հանրապետության Լեոն քաղաքի բնակիչ, ավտոմեքենաների ներկման բիզնեսով զբաղվող անձ, ամուսնության խոստումով խաբեությամբ  աղջկա վստահությունը չարաշահելու եղանակով՝ նրանից հափշտակել է 12գրամ քաշով ոսկյա շղթա:
Արմեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով:

Նույն շարքից