Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Ղրիմից հետո Ռուսաստանը պետք է վերադարձնի մինչև 1917 թվականի հեղափոխությունն իրեն պատկանող տարածքները։
«Պետք է վերադարձնել այն ամենը, ինչ եղել է Ռուսական կայսրության կազմում 1917 թվականի հունվարի 1-ի դրությամբ: Որովհետև դրանից հետո բոլոր առանձնացումներն անօրինական են եղել։ Ցարի անօրինական տապալումից հետո անօրինական ճանապարհով հանկարծ առանձնացավ Լեհաստանը, իսկ Ֆինլանդիայի անկախությունը տրամադրվեց խորհրդային կառավարության որոշմամբ: Բայց այն իրավունք չուներ նման որոշումներ կայացնելու»,- ասել է Ժիրինովսկին: