Հասարակություն 

Սահմանամերձ համայնքների դպրոցներում դասագրքերի վարձերը զեղչվել են շուրջ 70 տոկոսով. Արմեն Աշոտյան

ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկել սահմանամերձ համայնքների դպրոցական երեխաներին դասագրքերով ապահովելու համար:

Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե էնֆիաջյանի հարցին, որ Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի միջնակարգ դպրոցում, որտեղ 375 աշակերտ կա, դասագրքերի հետ կապված խնդիրներ կան:

Նախարարի խոսքերով՝ 15 սահմանամերձ համայնքների դպրոցներում դասագրքերի վարձերը զեղչվել են շուրջ 70 տոկոսով, այդ թվում՝ նաև Բերքաբերում:

«Մենք փորձում ենք հոգալ կրթական բոլոր կարիքները, որոնք գալիս են այդ համայնքներից»,- նշեց Ա.Աշոտյանը:

Նույն շարքից