ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Սոչիի Օլիմպիական այգու «Շայբա» մարզադաշտում հեթ-տրիկի հեղինակ է դարձել, հայտնում է Gazeta-ն:
Նախագահը 3 տափօղակ է խփել Գիշերային հոկեյի լիգայի գալա-հանդիպման առաջին շրջանում։
Պուտինը ավանդաբար հանդես է գալիս 11 համարի մարզաշապիկով։ Նրա հետ միասին նույն թիմում են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ազգային հոկեյի աստղեր Պավել Բուրեն, Վիկտոր Շալիմովը, Վյաչեսլավ Ֆետիսովը, Ալեքսեյ Կատասոնովը եւ Ալեքսանդր Յակուշեւը, ով նախագահին սովորեցրել է չմուշկների վրա կանգնել։
Նշենք, որ այսօր նաև ՌԴ նախագահի ծննդյան օրն է:


