Հասարակություն Գիտություն 

Google Translate-ը սովորել է համակարգի ցանկացած կետում տեքստ թարգմանել

Android 6.0 Marshmallow-ի թողարկումից հետո Google Play-ում հայտնվել է    Google Translate-ի հավելվածը, որն այժմ հնարավորություն է տալիս համակարգի ցանկացած վայրում տեքստ թարգմանել։ Այդ մասին հաղորդում է  Google-ի բլոգը։

Թարգմանչի նոր տարբերակում բավարար է ընդգծել տեքստը համակարգի ցանկացած պատուհանում և համատեքստային մենյուում ընտրելով համապատասխան կետը, թարգմանել ընդգծված տեքստը։  Թարգմանությունը հայտնվում է բացվող պատուհանում, որը կրկնում է Google Translate հավելվածի դիզայնը:

Նոր գործառույթը հասանելի կլինի միայն  Android 6.0 Marshmallow սմարթֆոն ունեցողներին, փոխանցում է Gazeta-ն։

Նույն շարքից