Այսօր Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով հրադադարի ռեժիմի խախտմանը, խաղաղ բնակիչների զոհվելուն, հարցրեց, թե ինչ սցենարներ է մշակում ՀՀ կառավարությունը, եթե ԵՏՄ-ին անդամակցի Ադրբեջանը:
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ի պատասխան հայտնեց, որ եթե բանակցությունները չշարունակվեն և խոսքը գնա պատերազմական գործողությունների մասին, կձեռնարկեն համապատասխան քայլեր ներառյալ՝ ճանաչում:
«Հայաստանը ԵՏՄ անդամ է և ունի կարծիքի իրավունք և այդ հարցերը լուծվում են կունսենսուսով»,- ասաց նախարարը:
Զարուհի Փոստանջյանը Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցության վերաբերյալ, ասաց, որ չի հավատում, թե ՀՀ ներկայացուցիչը կարող է մեր պետության շահը այնտեղ պատշաճ կերպով պաշտպանել:
«Դա ձեր գործն է հավատալ- չհավատալը»,- ասաց Էդուարդ Նալբանդյանը: