Հասարակություն 

Քաղաքի օրը տոն է համայն հայության համար. Զ. Մխեյան

Մի քանի օրից կնշվի  մայրաքաղաքի 2797-ամյակը: Սակայն  «Էրեբունի Երեւան» տոնակատրություններն ոչ բոլորի սրտով է, հասարակության մի մասը դեմ է, պատճառաբանելով, որ տոնակատարության ամբողջ գումարն ուղղվի սահմանամերձ համայնքներին: Հին երեւանցիները կողմ են մայաքաղաքի տոնին նվիրված միջոցառումների անցկացմանը:

Նրանցից մեկն էլպրոդյուսեր ԶԱՌԱ ՄԽԵՅԱՆՆ Է, նրա խոսքով`քաղաքի օրը՝ երկրի գլխավոր օրվա հետ հավասարապես, որպես կանոն, ամենամասսայական տոնն է, նախապատրաստական աշխատանքների թափով ամեմամեծը՝ որը հուզում է մեր քաղաքի յուրաքանչյուր բնակչին.

«Կարծում եմ, այն պետք է էլ ավելի լայն շրջանակների  ընդգրկի, քանի որ մարդկանց նվիրել տոն ` հիասքանչ է եւ նույնն է, ինչ նվիրել բարություն: Բարությունն այն է, որը կարող է լսել խուլը եւ տեսնել՝ կույրը: Բարությունն այն միակ արժեքն է այս անիրական, երեւակայական աշխարհում, որ կարող է համարվել ինքնանպատակ: Եթե մենք բոլորս դրական մտածենք եւ  բարություն տարածենք մեր շուրջը, կզգանք, թե ինչ երջանկություն է, երբ քո քաղաքը տոն ունի: Քաղաքի օրը տոն է համայն հայության համար, քանի որ այդ օրը, արդեն տարիներ ի վեր, Հայաստան են գալիս մեր աշխարհասփյուռ հայրենակիցները. չէ որ մեր քաղաքը ամենաջերմն է, ամենագեղեցիկն ու ամենաժպտադեմը, ամենահյուրընկալը և ամենասիրառատը: Եվ, եթե մենք սիրում ենք մեր քաղաքը, պետք է միշտ նշենք նրա ծննդյան տոնը, առավել եւս, որ Երեւանը աշխարհի՝ պահպանված հնագույն քաղաքներից մեկն է»,-նշեց Զ. Մխեյանը:

Նրա փոխանցմամբ`այս տարի քաղաքի օրվա տոնակատարություններն ունեն որոշ առանձնահատկություններ, քանի որ 2015 թվականը Հայոց Մցեղասպանության  100-րդ  տարելիցն է.

«Այս տարի շատ գեղեցիկ կարգախոս ունենք. «Իմ բարի ու ջերմ քաղաք», ուրեմն եկեք միասին բարություն գործենք մեր սիրելի քաղաքի համար եւ սատարենք մեր քաղաքապետարանին. առավել եւս, որ արդեն 20 պատվիրակություն եւ յոթ քաղաքապետեր հաստատել են իրենց մասնակցությունը մեր տոնին, այդ թվում՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Արցախից»,-շեշտեց տիկին  Մխեյանը:

Մանրամասները` iravunk.com կայքում:

Նույն շարքից