Հասարակություն 

Գերմանիայում բացվել է ամենաերկար կախովի կամուրջը

Գերմանիայի արևմուտքում բացվել է երկրի ամենաերկար կախովի կամուրջը։ Այն անցնում է կիրճի վրայով՝ 91.5 մետր բարձրությամբ։

Հանգստյան օրերին բացված տեսարժան վայր են այցելել հազարավոր զբոսաշրջիկներ։ Այս մասին հայտնում է Thetelegraph-ը։

365 մետր երկարությամբ կամուրջը ձգվում է Մյորսդորֆ և Զոսբերգ քաղաքների միջև ընկած անտառով։ Գաղափարի հեղինակներն են տեղի իշխանությունները, որոնք ավելի շատ զբոսաշրջիկների գրավելու միջոց են փնտրել։

Կամուրջի շինարարությունը, որը տևել է 130 օր, իրականացրել է շվեյցարական ընկերությունը։

Նույն շարքից