Հասարակություն 

Պուտինին ներկայացրել են Բուդդայի, Պելեյի, Ժաննա դ Արկի կերպարներում

ՌԴ նախագահի տարեդարձին նվիրված «Պուտին Universe» միջազգային ցուցահանդես է բացվել  Մոսկվայում և Լոնդոնում: Korrespondent.net-ը գրում է, որ այս նախագծում ՌԴ առաջնորդը ներկայացված է տարբեր երկրների հերոսների կերպարներով, ազգային հագուստներով, ինչպես նաև գրական հերոսների կերպարներով:

Այսպես, ՌԴ նախագահին ներկայացրել են սուպերհերոս Բեթմենի, Շերլոք Հոլմսի, ֆուտբոլիստ Պելեի, հեղափոխական Չե Գևարայի և Գերմանիայի կանցլեր Բիսմարկի կերպարներով:

«Նախագահի նկարը Բուդդայի կամ Ժաննա դ Արկի կերպարներով կարող է շոկ առաջացնել, սակայն տեղավորվում է արևմտյան արվեստագետների մինիմալիստական մտածողության շրջանակներում»,-մեկնաբանել է ցուցահանդեսի կազմակերպիչ Միլոշ Կոժիչը:

Նույն շարքից