Աղմկահարույց սկանդալի կիզակետում է հայտնվել գերմանական ARD հեռուստաընկերությունը, որը Կանցլեր Անգելա Մերկելին ներկայացրել է Փարաջայով: Դրանից հետո հեռուստաընկերությանը մեղադրել են իսլամաֆոբիայի մեջ: Այս մասին հաղորդել է Vesti.ru հեռուստաընկերությունը:
Ֆոտոկոլաժն, որում Մերկելը փարաջայով կանգնած է մինարեթի ֆոնին, ցուցադրել են Ռեպորտաժ Բեռլինից հաղորդաշարի շրջանակում, այն նվիրված է եղել միգրանտների տեղաբաշխման խնդիրներին: Հաղորդումը արժանացել է հեռուստադիտողների քննադատությանը, որոնք դրանում տեսել են ընդգծված հակաիսլամիզմի տարրեր:
Իր հերթին հեռուստատեսությունը հերքել է բոլոր մեղադրանքներն ու փորձել բացատրել, որ կոլաժը նպատակ է հետապնդել բարձրաձայնել երկրի առջեւ ծառացած կարեւոր խնդիրները: