Միջազգային Քաղաքական 

Դոնբասին հատուկ կարգավիճակ երբեք չի շնորհվի. Կլիմկին

Կիեւյան իշխանությունների օրակարգում երբեք չի լինելու Դոնբասին հատուկ կարգավիճակ ու համաներում շնհորհելու հարցերը:
Այս մասին Գերագույն Ռադայում ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը, նշելով, որ համաներումը կարող է գործել միայն այն պարագայում, երբ Դոնբասում գործունեությունը վերականգնի ուկրաինական արդարադատությունն դատական համակարգը: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Իսկ ինչ վերաբերվում է Դոնբասում ընտրությունների անցկացմանը, ապա դրանք կիրականացվեն անվտանգության ապահովման ու երկրամասում վերջնական խաղաղության հաստատման պարագայում:

Հիշեցնենք, որ Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունները համաձայնվել են նախատեսվող ընտրությունները հետաձգել մինչեւ հաջորդ տարվա նոյեմբերի 1-ը: Այս մասին հայտնվում է Լուգանսկի ու Դոնեցկի դիվանագիտական ներկայացուցիչների համատեղ հայտարարությունում, որում որ պես նախապայման առաջ է քաշվում Կիեւի կողմից մինսկյան համաձայնագրերի բոլոր կետերի կատարման պահանջը:

Մինչ ընտրությունները, մեկ տարվա ընթացքում Ուկրաինական իշխանությունները պարտավոր են իրագործել մինսկյան համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները, եւ ամենակարեւորը Դոնբասին շնորհել հատուկ կարգավիճակի, համապատասխան փոփխություններ իրականացնել սահմանադրության մեջ՝ հստակեցնելով ընտրական կարգն ու Դոնբասի բնակչության ընտրությունների մասնակցության չափորոշիչները:

Սակայն, ուկրաինական կողմը չի շտապում ընդառաջել, իսկ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի խոսքերով ընտրությունները Դոնբասում կանցկացվեն Կիեւի սահմանած չափորոշիչներով:

Նույն շարքից