ԱՄՆ-ում դաժանորեն սպանել են տրանս-գենդեր կնոջը: Սպանությունը տեղի է ունեցել ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում: Անհայտ անձինք տեղի զբոսայգիներից մեկում սպանել են 22-ամյա տրանս- գենդեր կնոջը: Մարմնի վրա հայտնաբերվել է բազմաթիվ հրաձգային վնասվածքներ: Ոստիկանությունը հանցագործների մասին տեղեկություն հայտնելու համար խոստացել է 20 հազար դոլար պարգեւավճար: Այս մասին հաղորդել է Vesti.ru հեռուստաընկերությունը:
Ջենկիս անունով կինը հասցվել է հիվանդանոց, սակայն, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Ոստիկանության նախնական տվյալներով կինը եկել է տաքսիով զբոսայգի, որը գտնվելիս է եղել նրա բնակարանից քաղաքի հակառակ ծայրամասում: Դրանից հետո նրա վրա հարձակում է գործել առնվազն 5 մարդ:
Նախքան գնդակահարելը, նրան դաժանորեն ծեծի են ենթարկել: Հիշեցնենք, որ սա երկրորդ դեպքն է, երբ Ֆիլադելֆիայում սպանում են սեքսուալ փոքրամասնության ներկայացուցչին: