ԱՄՆ Արդարադատության նախարարությունը որոշում է կայացրել բանտերից ազատ արձակել առնվազն 5 հզ բանտարկյալի: Համաներում կշնորհվի թմրադեղերի պահպանման ու առեւտրի հատկանիշներով դատապարտված բանտարկյալները:
Ազատ արձակվածների մի մասին կտրամադրվի ժամանակավոր կացարաններ, ոմանք կգտնվեն տնային կալանքում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նման որոշման համար պատճառ է հանդիսացել այն հանգամանքն, որ ԱՄՆ բանտերը ծանրաբեռնված են բանտարկյալներով, ինչը երկրի բյուջեից հսկայական ծախսեր է խլում:
Ներկայումս ԱՄՆ ֆեդերալ բանտերում իր պատժաժամկետն է կրում շուրջ 200 հազար բանտարկյալ: Նախատեսվում է առաջիկայում համաներում տալ 12 հազարին: