Օրերս ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ ռուս հայտնի երգչուհի Ալսուի հորը՝ Ալթայի երկրամասի նախկին սենատոր 61-ամյա Ռալիֆ Սաֆինի ցանկանում են սնանկ ճանաչել, հաղորդում է НТВ-ն։
Ռուսական բանկը նման խնդրանքով հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան այն բանից հետո, երբ Ռուսաստանում ուժի մեջ է մտել ֆիզիկական անձանց սնանկացման մասին օրենքը։
Պարտատիրոջը սնանկ ճանաչելու հայտարարությունը գրանցվել է արբիտրաժային գործերի քարտադարանում։