Հասարակություն Մամուլի տեսություն 

Դժբախտ դեպք Արմավիրում. Որդին չհասցրեց հորը հիվանդանոց տանել.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է, որ նախօրեին Արմավիրի մարզի Լեռնուղի գյուղում ինքնասպան է եղել նույն համայնքի բնակիչ 54-ամյա Գագիկ Խաչատրյանը:

Թերթի հետ զրույցում Լեռնուղի համայնքի ղեկավար Գեղամ Ղազարյանը հայտնել է, որ հարազատներն իրեն պատմել են, թե Գագիկ Խաչատրյանը առավոտյան կնոջ հետ սուրճ է խմել և ասել, թե գնամ անասնագոմ «հավերին հացավորեմ ու գամ», իսկ ավելի ուշ կինը, մտնելով անասնագոմ, տեսել է ամուսնուն՝ կախված վիճակում:

Գյուղապետի պատմելով՝ նա առողջական խնդիր է ունեցել: Նույնիսկ որդին սեպտեմբերի 24-ին հիվանդանոց է տարել, համապատասխան դեղեր են նշանակել:

Համայնքի ղեկավարի համար անասելի տարօրինակ են այն խոսակցությունները, որ շատերը Գագիկ Խաչատրյանի ինքնասպանությունը փորձում են կապել խաղողը չմթերելու կամ պարտքերի հետ: «Հիմա ով պարտքի կամ խաղողը մթերելու խնդիր չունի, բայց հո այդ քայլին չեն գնա», ասել է գյուղապետը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից