Այսօր` hոկտեմբերի 8-ին, «Նորաշեն 2007» շինարարական ընկերությունից խաբված բնակիչներն հավաքվել են Կառավարության շենքի մոտ և պահանջում են հանդիպում Հովիկ Աբրահամյանի հետ, որպեսզի վերջինս միջնորդի այս հարցով։
-Էս ինչ ավազակություն ա: Ես իմ գումարը մուծել ենք, ուզում ենք մեր բնակարանը ստանալ,-ասում էին կառավարության շենքի մոտ հավաքված բնակիչները:
Քիչ ուշ, վաարչապետի փոխարեն տուժած բնակիչների հետ զրուցեց Կառավարության նամակների և դիմումների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը: վերջինս բնակիչներին ասել է, որ կառավարությունը չի կարող միջնորդել, քանի որ խնդիրը մասնավոր կազմակերպության հետ է կապված:
Նշենք, որ 2008թ. բնակիչները պայմանագիր են կնքել «Նորաշեն 2007» ընկերության հետ` նորակառույց շենքում բնակարաններ գնելու համար: Սակայն 2009թ. իմացել են, որ իրենց բնակարանները ընկերությունը գրավի տակ է դրել։