Քաղաքական Միջազգային Ֆեյսբուք 

Որքան էլ Էրդողանը չուզենա` Թուրքիա մուտք կգործեն երկրորդ երկրի ռազմական ուժեր

Որքան էլ Էրդողանը չուզենա, միևնույն է իր երկրի տարածքում մուտք կգործեն երկրորդ երկրի ռազմական ուժեր: Իսկ պրակտիկան ցույց է տվել , որ որ երկրում հայտնվում են օտար պետության ռազմական ուժեր, տվյալ երկիրը մասնատվում, տասնյակ տարիներով մնում է ռազմական վիճակի մեջ, էլ չասեմ, որ հիմնականում տվյալ երկրի ղեկավարները գահընկեց են արվում հենց որպես դաշնակից իր պետություն մտած այլ երկրի ռազմական ուժերի կողմից:

Գաղտնիք չէ, որ Էրդողանը ՝ համագործակցելով ԻՊ-ի հետ , կարողացել էր որոշակի լարվածություն մտցնել Սիրիա, և ինքը ազատվել ավելորդ գլխացավանքից և ռազմական ծախսերից Ասսադին հեռացնելու համար: Այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները Էրդողանի համար գլխիվայր շուռ տվեցին դեպքերի զարգացման հետագա ճանապարհը:

Այժմ երեք կողմից (Հայաստան, Իրան և Սիրիա) շրջապատված լինելով արդեն թշնամի ռուսական զինուժով, Իրաքի կողմից շրջապատված լինելով Քուրդիստանի բանակի կողմից ,Էրդողանը ստիպված գնալու է քայլի, որը կոչվում է այլ պետությունների ռազմական ուժերի ներգրավվածություն այլ պետության ներքին և արտաքին խնդիրները լուծելու համար:

Այսպիսով ՆԱՏՕ-ի մուտքը Թուրքիա սկիզբ կդնի աշխարհի քարտեզի վրա նոր պետությունների ի հատ գալուն: Արևմուտքի և ընդհանրապես գերտերությունների խնդիրը ՝ դա մասնատել մեծ պետությունները և առանձին-առանձին գաղութացնելն է:

Նույն շարքից