Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Ազգային ժողովի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների ամփոփման ժամանակ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը հայտարարեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության ուղեգծում էական փոփոխություններ են եղել, որոնք ընկալելի են աշխարհում շատերի համար:
«Աշխարհում Հայաստանին դիտարկում են հավասարի պես»,- նշեց Եսայանը։
Որպես օրինակ Մարգարիտ Եսայանը հիշեցրեց ՄԱԿ-ի գագաթաժողովի 70-րդ նստաշրջանում ՀՀ Նախագահի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը, նշելով, որ հարևան Ադրբեջանի ղեկավարը չէր էլ համարձակվել ներկա գտնվել այդ կարևոր միջոցառանը, որովհետև գիտեր՝ վերաբերմունքի պետք է արժանանա Հայաստանի և ԼՂՀ-ի սահմանները անընդհատ լարված պահելու, իր երկրում մարդու իրավունքների ոտնահարումների առումով ստեղծված իրավիճակից հետո:
Մարգարիտ Եսայանը հայտնեց, որ հոկտեմբերի 9-ից 11-ը Երևանում կայանալու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը, որին կմասնակցեն 80 երկրների 500 պատվիրակներ: