Հանրային հեռուստատեսությունը մի շարք կարևորագույն հարցերում բազմակարծություն չի ապահովում, պետք է օգնել՝ վերացնել թերությունները։ Հանրային ռադիո և հեռուստատեսության 2014թ.-ի հաշվետվության ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
«Ճիշտ չէ, որ միայն վատն ենք ասում կամ միայն լավը: Կենաց ասելը լավ չէ, պիտի օգնենք, որ իմանանք՝ կան պրոբլեմներ, որ առաջ գնանք»,- նշեց նա:
Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ Հանրային ռադիոն, ի տարբերություն հեռուստատեսության, կատարում է հանրային լրատվամիջոցի դեր։
Որպես օրինակ Հակոբյանը բերեց Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հարցը․
«Հանրային կարծիքը ձևավորվեց թերթերի կողմից, որոնք ամեն մեկն իր հերթին ներկայացնում էր տեսակետներից մեկը»,- ասաց նա: