Հայաստան Քաղաքական 

Վահրամ Բաղդասարյանը բացատրեց «իդիոտ» բառի իմաստը

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում իր ելույթի ընթացքում անդրադարձավ Հանրային հեռուստաընկերության գործունեության վերաբերյալ հնչեցված գնահատականներին:

«Ցանկանում եմ անդրադառնալ մի քանի ելույթների: Նախ ասեմ, որ «իդիոտ» բառի հայերեն հոմանիշը ապուշն է, որ բաղկացած է «ա» ժխտական ածանցից, «պուշ» արմատից, որը նշանակում է անուշադիր: Ես հիմա կանդրադառնամ «իդիոտիզմի» մի քանի դետալների, որոնք հնչեցին այս ամբիոնից»,- բացատրեց Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմադիր գործընկերները Հանրային հեռուստաընկերությունը լավ չեն ունկնդրում, որովհետև ՀՀԿ խմբակցության անդամները հաճախ բողոքում են, որ ամբողջը ողողված է ընդդիմադիր գործիչներով, բոլոր ընդդիմադիր գործիչներն են լուսաբանվում:

«Ես իրենց շատ հանգիստ ասում եմ, որ դուք պետք է դրանից լավ զգաք, որովհետև մեր գործն իրենք են կատարում: Երբ իրենք երևում են էկրանին, մեզ ասելու քիչ բան է մնում»,- ասաց Բաղդասարյանը:

Նույն շարքից