Գյուղատնտեսություն Հայաստան Տնտեսություն Քաղաքականություն 

ԲՀԿ-ական Արմեն Ավետիսյանը կառավարությանն է մեղադրում խաղողի դժվար մթերման համար

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ԲՀԿ-ական Արմեն Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խաղողի մթերման խնդիրներին, ասաց, որ այս ամբողջ խնդիրը կազմակերպչական սխալ մոտեցումներն են։

«Իրենք շատ լավ էլ գիտեին, որ սպասվածից ավելի բերք է լինելու, մոտ քառասուն տոկոսի չափով: Անգամ իրենք են զեկուցել իրենց հայտարարույթւնների մեջ: Ընդամենը կազմակերպչական մոտեցումները պետք է ճիշտ ցուցաբերվեին և պետք չէ մոռանալ մի այլ հանգմանք, որ մեզ մոտ մասնավոր ընկերություններն են խաղող մթերում և պետք է իրենց տեսանկունից նայել, որովհետև իրենք չեն ունեցել իրացում և ամիսներ շարունակ իրենք պնդում էին, որ չկա իրացում, որը կապված էր ՌԴ-ում տեղի ունեցած ինֆլիացիայի հետ»,- ասաց Ավետիսյանը:

Այն դիտարկմանը, թե կառավարությունը գիտեր դրա մասին և որևէ քայլ չի արել, Ավետիսյանը պատասխանեց. «Իհարկե, դա գաղտնիք չէ որևէ մեկի համար»:

Նրա խոսքով՝  մի այլ բան է արտոնյալ վարկեր տրամդրելը, մեկ այլ բան է, երբ կա տարողության խնդիր: «Կային բազմաթիվ լուծումներ և իմ կարծիքը կարող է սուբյեկտիվ լինել, բայց այս պահի դրությամբ լուծումը այն է, որ պետք է հորդորել տեղական մթերողներին, որ իրենց լրացուցիչ ռեզերվներն էլ օգտագործեն: Մի բան է, որ նրանք ամիսներ հետո կարող են վճարել, բայց բոլորովին այլ բան է, երբ խաղողը չորանում է վազի վրա»,- ասաց Ավետիսյանը և հավելեց, որ խաղողի մթերումն ընդհանրապես ուշ է սկսվել:

Նույն շարքից