Դիարբեքիրի Սիլվան շրջանում գտնվող դպրոցներից մեկի մոտ քուրդ զինյալների թողած հրթիռը պայթել է երեխաների ձեռքում։ Պայթյունի հետևանքով մահացել է մեկ երեխա, ևս 3-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնւոմ են թուրքական լրատվական գործակալությունները։
Նախակրթարանի մոտ խաղացող երեխաները նկատել են զինամթերքը և փորձել են բարձրացնել այն։
Արդյունքում, 4 երեխաները վիրավորվել են։ Նրանցից մեկի՝ 9-ամյա մի երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։