Հասարակություն 

Պորոշենկոյի կարծիքով Ռուսաստանի ավիահարվածները Սիրիայում նոր գլոբալ պատերազմի սկիզբն են

Ռուսական ռմբակոծիչների կողմից Սիրիայում իրականացվող ավիահարվածները մարդկությանն աստիճանաբար կտանեն երրորդ համաշխարհային պատերազմի:

Նման հայտարարություն է կատարել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, նշելով, որ Ռուսաստանի ավիահարվածներն ու ռազմական գործողությունները անհեռատեսության ու անպատասխանատվության արդյունք են, ուստի միջազգային հանրությունը պետք է ռեալ ջանքեր գործադրի ռուսական ագրեսիան կասեցնելու ուղղությամբ:

Այս մասին հայտնել է Ռիա Նովոստի գործակալությունը:
Հիշեցնենք, որ Պորոշենկոն ու մի շարք այլ ուկրաինական պաշտոնյաներ առիթը բաց չեն թողնում Ռուսաստանին ագրեսորի պիտակ կպցնելու համար:

Նույն շարքից