Հասարակություն 

«Պանարմենիան Էքսպո 2015»` նոր հնարավորություն բոլորի համար

«Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի «Երևան Էքսպո» կենտրոնում կայացել է «Պանարմենիան Էքսպո 2015» վեցերորդ միջազգային ցուցահանդեսի բացումը:

Հոկտեմբերի 8-11-ն անցկացվող ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և «Պրոմ էքսպո» ընկերության համատեղ նախաձեռնությամբ և նվիրված է Էրեբունի-Երևանի 2797-ամյակին:

Ցուցահանդեսին մասնակցում է 100-ից ավելի կազմակերպություն՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:

«Անալիտիկ» շաբաթաթերթը իր ընթերցողների համար անակնկալ է պատրաստել. այս օրերին ցուցահանդեսի շրջանակներում նրանք հնարավորություն կունենան անվճար ստանալու շաբաթաթերը:

Նույն շարքից