Միջազգային Քաղաքական 

Սաակաշվիլին կարող է ցմահ ազատազրկման ենթարկվել

Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Հաագայի միջազգային քրեական դատարանը որոշում է կայացրել հետաքննել 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած Հարավային Օսիայի իրադարձությունները:

Ռուսական իշխանությունների տրամադրած փաստաթղթերի հիման վրա՝ Հաագայի միջազգային քրեական դատարանը եկել է այն եզրակացության, որ հակամարտության ընթացքում մի շարք ռազմական հանցագործություններ են կատարվել, որոնց գլխավոր դերում եղել է Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Ըստ Վրաստանից ընտրված ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Էլենա Թևտորաձեի՝  նյութերում պարունակվող տեղեկությունները թույլ կտան պատասխանատվության ենթարկել Սաակաշվիլիին։

Նշվում է, որ Վրաստանի նախկին նախագահին, այդ դեպքում,   սպառնում է 30 տարուց մինչև ցմահ ազատազրկում:

Նույն շարքից