Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել Թուրքիային հարգել լրատվամիջոցների ազատ խոսքի իրավունքը

Մենք մտահոգված ենք Թուրքիայում բոլոր այն լրատվամիջոցների համար, որոնք այս օրերին թուրքական կառավարությանը իրենց քննադատական մոտեցումների պատճառով հայտնվում են արհեստածին մեղադրանքների մեջ, որոնցից առավել վտանգավորը իբր ահաբեկչական քարոզչություն կատարելն է:  Այս մասին գրված է ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։

Այստեղ մասնավորապես նշվում է․ «Մենք կոչ ենք անում Թուրքիային հարգել լրատվամիջոցների ազատ խոսքի իրավունքը, պաշտպանել անվտանգ գործունեությունը, որն էլ հենց ամրագրված է Թուրքիայի սահմանադրության մեջ: Մենք նոյեմբերի մեկին ուզում ենք տեսնել ազատ, արդար, վստահելի ընտրություններ այնտեղ:

Հարձակումները ազատ լրատվամիջոցների և լրագրողների վրա վրա արդեն ավելի ու ավելի է տարածվում Թուրքիայում: Վերջին օրինակներից են Ահմեդ Հաքանի վրա հարձակում»:

Նշենք, որ սեպտեմբերի 6-ին , իշխանամետ 150 հոգանոց մի խումբ,որը գլխավորում էր Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) անդամ, պատգամավոր Աբդուրրահիմ Բոյնուքալին, հարձակվել են ոչ իշխանական թերթերի խմբագրությունների գրասենյակների վրա:

Մոտավորապես մեկ շաբաթ անց, սեպտեմբերի 15 -ին, թուրք դատախազները սկսել են հետաքննություն իրականացնել ընդդիմադիր թերթերի խմբագիրների նկատմամբ՝ հիմք ընդունելով «ահաբեկչական քարոզչություն» արհեստածին մեղադրանքը:

Նույն շարքից