Մեր հասարակությունում տարածված է բանկերի նկատմամբ անվստահությունը, սա թերեւս որոշ դեպքերում հիմնավորված է, որոշ դեպքերում էլ` ոչ: Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Հովհաննիսյանները դատի են տվել «Ամերիաբանկ»-ին: Պատճառն այն է, որ ընտանիքը «Ամերիաբանկի» բաժնետեր է եղել եւ ունեցել 5 բաժնետոմս:
Երկու տարի առաջ պատահաբար պարզվել է, որ բանկը, առանց Հովհաննիսյաններին տեղեկացնելու, կոնսոլիդացիայի միջոցով տիրացել է այդ բաժնետոմսերին: Նրանք մտավախություն ունեն, որ դատական համակարգին կարող է կաշկանդել հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի անձը, ում էլ եւ պատկանում է «Ամերիաբանկը»:
Նրանց փաստաբան Հայկ Հովհաննիսյանը բազմիցս նշել է՝ չի բացառում, որ դատական համակարգը եւ այլ համակարգեր կարող են կաշկանդվել Ռուբեն Վարդանյանի անձով եւ չցանկանալ նրան պատկանող բանկի դեմ վճիռ կայացնել:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում