Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի 6-ը, կնշվի որպես նոր Սահմանադրության օր, այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ, ասաց «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Լրագրողների այն հարցին, թե ինչպես է տոնվելու Սահմանադրական բարեփոխումների նախագծի անցկացումը՝ Վահրամ Բաղդասարյանը ասաց․
«Այդ օրը կնշվի որպես Սահմանադրության օր և կնշվի ինչպես միշտ: Սահմանադրության հիմնական օրը կմնա հունիսի 5-ը, իսկ դեկտեմբերի 6-ը կլինի բարեփոխումների օր, որպեսզի ինչ-որ կերպ անդրադարձ կատարենք»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով, դեկտեմբերի 6-ը նշանակվել է Սահմանադրական բարեփոխումների նախագծի հանրաքվեի օր: